Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայ-ամեիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը մեծ ցանկություն ունի, որ ոչ միայն փետրվարի 4-ը նշվի որպես քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր, այլև ամեն օր հիշենք ու իմանանք, որ կարևոր է պայքարել ու կանխարգելել այս հիվանդությունը: Այսօր լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ, բարեբախտաբար, առողջապահական միջոցներն ու զարգացած տեխնիկան հնարավորություն են տալիս պայքարելու հիվանդության դեմ ու հաղթահարելու այն:
«Շատ եմ ուզում, որ մեր հասարակությունն առավել գրագետ դառնա ու միշտ հիշի` քաղցկեղի դեմ պայքարելու միջոց գոյություն ունի: Դա կանխարգելումն է, ինչի շնորհիվ բազմահազարավոր կյանքեր են փրկվում, ու ինչից հետո կարողանում ենք հիվանդին ուրախությամբ ասել, որ քաղցկեղ ունի: Միգուցե սա անհասկանալի թվա, բայց երբ բժիշկները քաղցկեղը հատնաբերում են վաղ կամ նախաքաղցկեղային փուլում, իրենք իսկապես ուրախանում են, որովհետև մարդկային կյանքը փրկվում է»,- ասաց կենտրոնի տնօրենը:
Նա նաև վիճակագրություն ներկայացրեց, ըստ որի` անցնած տարի 1575 կնոջ մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ, այսինքն` յուրաքանչյուր 15-րդ կինն ունի կրծքագեղձի քաղցկեղ: «Սակայն ուրախությամբ պետք է ասեմ, որ ներկայացված թվից 1139-ի դեպքում այն հայտնաբերվել է վաղ կամ նախաքաղցկեղային փուլում: Տղամարդկանց դեպքում` 154 այցելուից 12-ի մոտ է քաղցկեղի դեպք արձանագրվել»,- հայտնեց Խաչանուշ Հակոբյանը: