Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում առաջին անգամ կատարվել է կրծքագեղձի հեռացման և միաժամանակ կրծքի վերականգնման վիրահատություն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտնեցին ամերկաբնակ պլաստիկ վիրաբույժ, պրոֆեսոր Արթուր Սալիբյանն ու Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիրաբույժ-ուռուցքաբան Արմեն Քոչարյանը:
«Ոչ մի կին ուրախ չի լինում, երբ կուրխքը հեռացվում ք: Այժմ կինը վիրահատությունից հետո արթանանում է, տեսնում, որ չկա հիվանդությունը, և կրծքի ձևը պահպանված է»,- ասաց Ա. Քոչարյանը:
Բանախոսները նշեցին, որ այս դեպքում քաղցկեղով հիվանդ կրծքագեղձը հեռացնելուց հետո պլաստիկ վիրաբույժի կողմից տեղում ներդրվում է գելային իմպլանտ (պրոթեզ) և հիվանդի պտուկը և մաշկը պահպանելով վերականգնում կրծքի ձևը:
Ա. Քոչարյանը նշեց, որ այս վիրահատությունները ներկայումս կատարվում են բարեգործական հիմունքներով, պրոֆեսոր Սալիբյանն իր հետ բերել է պրոթեզները, որոնք անվճար տեղադրվում են հիվանդների մոտ:
Իսկ թե ինչ կարող է արժենալ այս վիրահատությունը, ուռուցքաբանը հստակ ոչինչ չասաց, միայն նշեց, որ վիրահատությունը մատչելի է: Իսկ ներկայուսմ բարեգործական հիմքունքներով արվող վիրահատությունների դեպքում, հիվանդը ընդամնեը մի քանի հազար դրամ է վճարում ` ստուգումների համար:
Ա. Քոչարյանը նշեց, որ այս վիրահատության ժամանակ, թույլատրվում է նաև ճառագայթային և քիմաթերապիայի բուժում, որոնք ստանալուց հետո տեղադրված պրոթեզը փոխարինվում է վերջնականով:
Արթուր Սալիբյանը հայտնեց, որ իմպլանտը որևէ հակացուցում չունի և իր պրկատիկայում դրա հետ կապված խնդիրներ չեն առաջացել: Թեև, իհարկե, հետավիրահատական բարդություններ կարող են լինել, ինչպեսև մյուս բոլոր վիրահատությունների դեպքում է լինում:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր չէ, որ կրծքագեղիձ հեռացումից հետո կինը դիմի պլաստիկ վիրաբույժին` կուրծքը վերականգնելու համար, Ա. Քոչարյանը նշեց, որ տարեկան կրծքագեղձի հեռացման մոտ 1000 վիրահատություն է կատարվում, սակայն պլաստիկ վիրաբույժին դիմում է մոտ 5-ը:
Այսինքն` այս դեպքում, ինչպես բանախոսները նշեցին, «գումարվում է երկու վիրահատություն». մեկ անգամ վիրահատական սեղանին պառկելով հիվանդը ենթարկվում է երկու վիրահատության: