կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-30 12:31
Հասարակություն

Այրվել է ավտոմեքենա. տուժածներ չկան

Այրվել է ավտոմեքենա. տուժածներ չկան
Հունվարի 30-ին, ժամը 10:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ Հայ-բելառուսական առևտրի տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:53-ին, մարվել՝ 10:58-ին:
 
Շիրակի փողոցի թիվ 2/3 հասցեի մոտակայքում այրվել է Mercedes E-124 մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Ռ. Ռ. շարժիչի հատվածն ամբողջությամբ: