Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ապրիլի 8-ին, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ-Արաքս ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սարդարապատ-Արաքս ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ամբողջությամբ այրվում է ԳԱԶել մակնիշի 34 SD 325 պետհամարանիշով (վարորդ՝ 1994 թ. ծնված Գ. Ա.) ավտոմեքենան:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր` 1994 թ. ծնված Հ. Բ.-ը տեղափոխվել են Արմավիր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են ծանր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:25-ին, մարվել՝ 15:40-ին: