|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Վենեսուելայում շարունակվող բողոքի զանգվածային ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը 360-ից ավելի է: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է «Վենեսուելայի քրեական ֆորում» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Ալֆրեդո Ռոմերոն. հայտնում է Газета.ру-ն:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում շարունակվում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ցույցերը` ծանր տնտեսական վիճակի պատճառով: Ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն երկրի նախագահ է հռչակել, նրան ճանաչել են ԱՄՆ-ը, Վրաստանը և այլ երկրներ: