Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի թիմակիցները շարունակում են հարստանալ: Նախկինում տան ու մեքենայի անհասանելի երազանք ունեցողները տուն ու ավտոմեքենա են գնում: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, օրինակ, 2018 թվականին է տուն գնել, իսկ այս տարի ներկայացրած նրա հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը 2022 թվականին 2017 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա է գնել։
Կոնջորյանի՝ 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրից տեղեկացանք, որ նա մեքենան գնել է 2022 թվականի հոկտեմբերի 31-ին 9 մլն դրամով։ Մինչ այդ պատգամավորն ուներ Hyundai մակնիշի ավտոմեքենա, որը հոկտեմբերի 1-ին վաճառել է 3 մլն դրամով։
Հետաքրքիր է, որ Հայկ Կոնջորյանի միակ եկամուտը, ըստ հայտարարագրի, նրա պատգամավորական աշխատավարձն է, որը տարեկան կազմել է 7 մլն 868 հազար դրամ։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում