կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-18 14:59
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սևանում «Սիգի» փորձարարական որս կիրականացվի

Սևանա լճում «Սիգ» ձկնատեսակի փորձարարական որս կիրականացվի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը կառավարության նիստում՝ ներակյացնելով «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» որոշումը։

Սիգի փորձարարական որսը նախատեսվում է իրականացնել մինչև հոկտեմբեր:

Որս վերջին անգամ թույլատրվել է 2004 թվականին․ «Համաձայն գիտությունների ազգային ակադեմիայի տվյալների ուսումնասիրության՝ սիգ ձկնատեսակի ընդհանուր զանվածը կազմել է 2 268 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը 667 տոննա»,-ասաց նա:

Փաշինյանը կարևոր համարեց, որ Սևանում ձկնորսությամբ զբաղվող հայրենակիցներն իրենք դառնան սիգի պաշարի պաշտպանության առաջամարտիկ․ «Մենք հայրենակիցներին ասում ենք՝ Սևանում, եթե սիգ կա, էլի իրենք են որսում, եթե չկա, իրենք են զրկվում եկամտի աղբյուրից: Կառավարության գործողությունները ոչ թե ընդդեմ ձուկ որսացողներից են, այլ շրջակա միջավայրի պաշտպանության և ի վերջո ձկան պաշարը իրենք են տնօրինելու»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում․