Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, խորհրդակցությանը մասնակցող Երևան քաղաքի և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, քաղաքացիական պաշտպանության հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին:
Տարեկան գործունեությունն ամփոփող խորհրդակցությանը ներկա եղավ նաև ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը: Շնորհավորելով ՓԾ աշխատակիցներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ Ֆ. Ցոլակյանը փրկարարներին ու նրանց ընտանիքներին մաղթեց խաղաղություն, առողջություն և բարեկեցություն՝ ընդգծելով, որ ղեկավար անձնակազմը կանի հնարավոր ամեն բան հաջորդ տարում արտակարգ իրավիճակների համակարգի աշխատակիցների կյանքի որակը բարձրացնելու համար:
«Ի տարբերություն այլ ծառայությունների՝ փրկարար ծառայությունը ժողովրդի հետ անմիջապես շփվող, մարդկանց օգնության ձեռք մեկնող կառույց է: Զարգացման ճանապարհին մենք անելիքներ շատ ունենք, բայց գերակա խնդիրներից է կարգ ու կանոնի պահպանումը: Տոնական այս օրերին իմ հանձնարարությամբ տարբեր մարզերում տեղակայավել են փրկարարական հենակետներ: Պետք է աշխատենք շատ օպերատիվ: Այստեղից ստացված տեղեկությունը պարբերաբար պետք է թարմացվի և ներկայացվի հանրությանը: Ինչ վերաբերում է ճանապարհների անցանելիությանը՝ ակտիվ համագործակցեք Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ», - ասաց Ֆ. Ցոլակյանը:
Խորհրդակցության ավարտին, շնորհավորելով փրկարարներին գալիք տոների կապակցությամբ, փրկարար ծառայության տնօրեն Ա. Նահապետյանը տվեց մի շարք հանձնարարականներ՝ ամանորյա տոներին կարգապահ ծառայության կազմակերպման վերաբերյալ: Հանձնարարականների մյուս մասը վերաբերում էին ՀՀ տարբեր մարզերի դժվարանցանելի ճանապարհների սպասարկմանը, այդ վայրերում տեղակայված ՓԾ հենակետերի աշխատանքներին, արձագանքման արդյունավետության բարձրացմանը, մարզային փրկարարական վարչություններում, ՀՓՋ-ներում սպասարկման տարածքների քարտեզային ապահովվածությանը, փրկարար ծառայողների կարգապահությանը, ծառայության տեխնիկական ու գույքային սպասարկմանը և այլն: