Փոխարժեքներ
03 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 413.89 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 499.27 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, 2024 թվականն ամփոփում եմ տեսանյութով, որտեղ խտացված կերպով, ոչ ամբողջությամբ ներկայացված են նախորդ տարվա իմ գործունեությունից որոշ դրվագներ։
Տարին բարդ էր, մարտահրավերներով լի։ Սակայն, միասին մենք կարողացանք ցույց տալ, որ գլխիկոր չենք համաձայնելու ապաշնորհ, ապազգային քաղաքականությանն ու միակողմանի զիջումներին։
Եվ այս առումով, ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր քաղաքացիներին, որոնք անտարբեր չեղան և ակտիվորեն մասնակցեցին Սրբազան շարժման բոլոր հավաքներին, նախաձեռնություններին։
Պետք է գիտակցել, որ հայրենիքի փրկությանն ուղղված պայքարը չի կարող ավարտվել։ Մենք դեռ միասին անելիքներ ունենք մինչև վերջնական հաղթանակի արձանագրումը։
Այս ընթացքում փորձել եմ լինել բոլոր խմբերի կողքին, բարձրաձայնել, պայքարել նրանց խախտված իրավունքների համար․ ավտոներկրողներից, բեռնափոխադրողներից մինչև վարորդներ, գրադարանների աշխատակիցներից մինչև ուսուցիչներ։
Պարբերաբար անդրադարձել եմ այն խոչընդոտներին, որոնց առնչվում են Արցախից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները։
Ուզում եմ, որ 2025 թվականին մեր համագործակցությունը լինի առավել արդյունավետ՝ միասին հաղթահարելու այն բոլոր խնդիրները, որոնց գրեթե ամեն օր բախվում եք դուք, սիրելի հայրենակիցներ։
Շնորհավո ՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ»։