կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-27 09:37
Առանց Կատեգորիա

Մարությանին չեն մտահոգում հրդեհները․ ԱԻՆ փրկարար ծառայությունում անհամապատասխանություններ են հայտնաբերվել․ «Ժողովուրդ»

Մարությանին չեն մտահոգում հրդեհները․ ԱԻՆ փրկարար ծառայությունում անհամապատասխանություններ են հայտնաբերվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ հաշվեքննիչ պալատը ուսումնասիրություն է իրականացրել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պալատը որոշ անհամապատասխանություններ է հայտնաբերել:

Մեզ հայտնի դարձավ, որ Երեւանի 6 վարչական շրջաններում հրշեջ մեքենաների թիվը 27-ով պակաս է քաղաքաշինության նորմերով սահմանված քանակից, իսկ Մալաթիա-Սեբաստիա եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում հրշեջ-փրկարարական ջոկատներ տեղակայված չեն, մինչդեռ Երեւանը 200 հազարից ավելի բնակչությամբ քաղաք է, հրշեջ ավտոմեքենաների եւ հաշվարկների թիվը պետք է լինի յուրաքանչյուր 20 000 բնակչի հաշվով 1 մարտական հաշվարկ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մալաթիա-Սեբաստիա եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում կանչերի արձագանքն իրականացվել է հարեւան վարչական շրջաններից:

Սա դեռ ամենը չէ. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը գրությամբ դիմել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին Մալաթիա-Սեբաստիա եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում համապատասխան տարածքներ կամ անշարժ գույք հատկացնելու խնդրանքով, սակայն նախարարությանն ի պատասխան՝ նախորդ տարվա սեպտեմբերի 15-ին Երեւանի քաղաքապետարանը գրությամբ տեղեկացրել է, որ քաղաքի՝ սեփականություն հանդիսացող գույքի կազմում հրշեջ-փրկարարական ջոկատների ստեղծման նպատակով համապատասխան տարածքներ առկա չեն:

Ասել է թե՝ քաղաքապետը մերժել է, ու տպավորություն է, որ Մարությանին չեն մտահոգում հրդեհները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում