Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԵԽ-ի եւ ՄԻԵԴ-ի ներկայացուցիչները վերջերս հանդիպում են ունեցել հայաստանցի մի քանի դատավորի հետ: Քննարկումները հիմնականում վերաբերել են դատական համակարգի խնդիրներին, բացթողումներին եւ արդար դատաքննությանն առնչվող նման այլ հարցերի:
Միաժամանակ, ՄԻԵԴ ներկայացուցիչները հստակ ուղերձ են հղել դատավորներին՝ ասելով, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ի նկատմամբ ԵԽ-ի եւ ՄԻԵԴ-ի վերաբերմունքը չի փոխվել, ու իրենք նույն անաչառությամբ շարունակելու են հետեւել ՀՀ-ի դեմ ներկայացված հայցերում համապատասխան ընթացակարգերի ու օրենքների պահպանմանը` անկախ նրանից, թե ով է լինելու հայցվորը:
Ասել է թե` եվրոպացիները հստակ հասկացրել են՝ իրենց չի հետաքրքրում թավշյա հեղափոխությունից հետո ինչ որոշում կկայացնի դատական համակարգը, ում կկալանավորի ու չի կալանավորի, միեւնույն է, իրենք հետեւելու են օրենքի տառի պահպանմանը:
Սա, իհարկե, հետեւությունների տեղիք պետք է տա, որպեսզի կայացված որոշումները հետագայում շուռ չգան ՀՀ-ի դեմ: Եւ հուսանք` դատական համակարգը սրանից հետեւություններ կանի, քանի որ այս օրերին ՄԻԵԴ-ում իրար են հաջորդում մարտի 1-ի գործով որոշումները. Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ շինծու մեղադրանքներով դատական գործերի հետեւանքը եղավ այն, որ մարդիկ դիմեցին ՄԻԵԴ եւ հիմա հերթով հաղթում են:
Պարզապես ժամանակին քաղաքական գործընթացների ընթացքում որպես մահակ ծառայած դատավորների փոխարեն պատասխան է տալիս կառավարությունը՝ պետական բյուջեից որպես փոխհատուցում մեծ գումարներ տրամադրելով քաղաքացիներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: