|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Բելգիայի խորհրդարանի ընդունած բանաձևն ավելի շատ քաղաքական է, քան՝ իրավական, բայց այդ քաղաքականն էլ այսօրվա պայմաններում շատ կարևոր է։ Նախ՝ Բելգիայի խորհրդարանը նման բանաձևով այս գործընթացը սկսել է անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերից, հրապարակվել է նախագիծը, հանձնաժողովն ուսումնասիրել է հարցը և հանդես է եկել նախագծով, տեղի են ունեցել լսումներ, որին մասնակցել է նաև ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատո Կիրո Մանոյանը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Բելգիայի խորհրդարանը ԼՂ վերաբերյալ բանաձև էր ընդունել, որով ոչ միայն դատապարտում է Ադրբեջանի վայրագություններն, այլև կոչ է անում Բաքվին՝ կատարելու Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ․ նոյեմբերի 17-ի որոշումն ու թույլ տալ Արցախի հայերին անվտանգ վերադառնալ իրենց տներ՝ միջազգային վերահսկողության ներքո։
Մանրամասն՝ տեսանյութում։