|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի պատվիրակությունն այսօր այցելել է Լիբանանում ՀՀ նորանշանակ դեսպան Վահագն Աթաբեկյանին:
Ըստ Aztagdaily-ի` ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունու գլխավորությամբ դեսպանատուն այցելած պատվիրակությանը բարի գալուստ մաղթելուց հետո դեսպանը հաստատել է Հայաստանի և Լիբանանի միջպետական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ ՀՀ դեսպանատան և Դաշնակցության փոխլրացուցիչ գործունեություն ծավալելու անհրաժեշտությունը:
Բագրատունին իր հերթին ողջունել է դեսպանին պաշտոնի և Լիբանան ժամանելու առիթով, նաև ընդգծել Դաշնակցության պատրաստակամությունը պետության նախաձեռնած ծրագրերի իրագործման կողքին կանգնելու հարցում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայրենիք-Սփյուռք կապերն ու հատկապես մշակութային ոլորտում իրագործվելիք համագործակցությունը, ինչպես նաև Երևան-Բեյրութ հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները:
Հանդիպման ավարտին պատգամավոր Բագրատունին դեսպանին է հանձնել հուշանվեր` Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի թեմայով, և Արցախում պատրաստված գորգ:
Դեսպան Աթաբեկյանը բարձր է գնահատել Կենտրոնական կոմիտեի այս նախաձեռնությունը և հայտնել, որ հուշանվերը հատուկ խորհուրդ ունի իր համար: