|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասի մայրավանքում երեքշաբթի ընդունել է Լիբանանում ՀՀ նորանշանակ դեսպան Վահագն Աթաբեկյանին:
Կաթողիկոսի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ մոտ մեկ ժամ տևած հանդիպման նպատակը եղել է ծանոթանալը, որի ընթացքում Վեհափառը մի շարք հիմնական տեղեկություններ է հաղորդել դեսպանին, հատկապես` Լիբանանի ներքին քաղաքական կյանքի, Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսության գործունեության, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության մասին:
Նորին սրբությունը վստահեցրել է, որ կաթողիկոսարանը շարունակելու է իր բոլոր գաղութներում զորակցել դեսպանատան աշխատանքներին:
Նորանշանակ դեսպանն իր հերթին Վեհափառին տեղեկացրել է դեսպանատան առաջիկա գործունեության մասին և շնորհակալություն հայտնել իրեն հաղորդված տեղեկությունների և իր անձի նկատմամբ ցուցաբերված վստահության ու զորակցության համար: