|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
Դեկտեմբերի 21-ին, ժամը 23:30-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, Ահնիձոր գյուղի ճանապարհին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգման են ենթարկել Շամուտ գյուղի բնակիչ Դավիթ Մ-ի «ԶԻԼ-131» մակնիշի մեքենան` բեռնված մոտ 10 խմ փայտանյութով:
Դավիթ Մ-ն փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ իրենն է, նույն օրը Ահնիձոր գյուղի հարակից անտառում բենզասղոցով հատել է ընկած ծառերից: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Բնությանը պատճառած վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: