|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Օգոստոսի 30-ին` ժամը 11.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «քթի շրջանի և աջ ձեռքի վնասվածքով» բուժօգնության է դիմել 88-ամյա մի կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է «Կիլիկիա» ավտոկայանում վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տարեց կինը նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 11.30-ին, Երևանի Ծ. Իսակով պողոտայի և Բաբաջանյան փողոցի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից հետընթաց կատարելու ժամանակ՝ վրաերթի ենթարկվելու հետևանքով, ինչից հետո վարորդը տուժողին իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: