|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մոսկվայի կողմից միջուկային կոճակը սեղմելու սցենարը ոչ մի դեպքում չի իրականացվի. Այս մասին կոլումբիական W ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով, Մոսկվան ելնում է նրանից, որ այս ապոկալիպտիկ սցենարը չի իրականացվի ոչ մի պատրվակով եւ ոչ մի դեպքում։ Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմիցս հայտնել է իր դիրքորոշումն այս հարցում։ «Կարծում եմ՝ մեզ ուրիշի հետ եք շփոթում։ Ինչ վերաբերում է միջուկային զենքի կիրառմանը, մենք արդեն մի քանի անգամ հայտնել ենք մեր դիրքորոշումը։ Միգուցե դուք մեզ շփոթում եք ԱՄՆ-ի հետ, բայց Ռուսաստանի Դաշնությունը երբեք այդ մասին չի խոսել»,- եզրափակել է նա։