Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում դատական նիստում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հանդես է եկել հայտարարությամբ եւ անդրադարձել իրեն առնչվող մեղադրանքին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Արմեն Գևորգյանը չի ընդունել իրեն մեղսագրվող մեղադրանքը: Պաշտպանը նշեց, որ առարկություն է ներկայացվել կալանավորման հիմքերի վերաբերյալ:
«Գրավի միջնորդություն ներկայացրել ենք, գրավի չափը չենք նշել, թողել ենք դատարանի հայեցողությանը»,- ասաց Էրկի Ալեքսանյանը:
Նշենք, որ Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 14–ին ժամը 16։00–ին։Երկու օր առաջ նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):