կարևոր
3475 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-18 15:51
Քաղաքական

Փաստաբանը չի՞ կարող գրավի միջնորդություն ներկայացնել. Վարդևանյանը՝ Էրիկ Ալեքսանյանի գործի մասին

Այս գործով ես ունեմ օբյեկտիվությամբ հանդես գալու որոշակի խնդիր՝ Էրիկ Ալեքսանյանը իմ ընկերն է, հայրենասեր լավ մարդ է, օրենքի և իրավունքի համար պայքարող տեսակ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը Արամ Վարդևանյանը: 

 «Հարուցում են քրեական գործ՝ թիրախավորելով փաստաբանի։ Կալանքի ֆետիշացման ավարտ լինելո՞ւ է, թե` ոչ։ Ամիսներ առաջ մենք կրկին հավաքված էինք այս դատարանի առջև, որտեղ սկսել էր Բորիս Բախշիյանի հանդեպ քրեական հետապնդումը։ Այն, որ այդ ամբողջ քրեական գործը աբսուրդ էր, պարզ էր բոլորին։ Դատավորը չպետք է որոշի, ակտը օրինական է, թե՝ ոչ։ Սա նոր մեթոդ է, որտեղ քննիչը կարող է որոշել, որ ինքը այդ կարգի լիազորություն ունի»: 

 Պատգամավորը նշեց, որ հարց է առաջանում՝ ինչո?ւ կալանավորել, ի՞նչու հարցը հասցնել կալանավորման։ «Հասարակության մեջ արդյո՞ք կա ինչ-որ մեկը, ով կարծում է, որ Էրիկ Ալեքսանյանը կարող է խոչընդոտել ինչ-որ քննությանը։ Պե՞տք է կատարի նոր հանցանք, թե պե՞տք է թաքնվի։ Նա հանրային ճանաչում ունեցող անձ է, ով կարողացել է ներկայանցել միջնորդություն կալանավորման վերացման համար, ով վստահություն է վայելել նաև հենց իր անձով պայմանավորված և դատարանները բավարարել են այդ միջնորդությունները։ Մարդ, ով արել է այս ամենը պետք է իրավագիտակցության խնդի՞ր ունենա։ Խոսում ենք այն մարդու մասին, ով ունի անբասիր վարք։ Իրենք ունեն որոշ կասկածներ, սակայն համոզված եմ, որ այդ կասկածները իրականության հետ առնչություն չեն ունենալու»:

 Նա նշեց, որ իրավական համակարքը մի կառույց է, որն ունի իր համապատասխան ատյանները և գործիքները՝ Վերաքննիչ ատյան և Վճռաբեկ ատյան.

«Եթե այդ իրավիճակից շեղում է լինում՝ պետք է լինի բացառիկ հիմնավոր։ Եթե անձը կալանավորված է լինում, և ունենում է փաստաբան, ինչ պետք է անի փաստաբանը, պետք է ներկայացնի գրավի միջնորդություն։ Չներկայացնելու դեպքում` կասեն գործը լավ չի կատարում»:

 Առավել մանրամասն՝ տեսանյութում: