|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած համաերևանյան երթը քիչ առաջ մեկնարկել է Նոր Նորքի 6–րդ զանգվածից։
Երթին ուղեկցում են ոստիկանության և շտապօգնության մեքենաները, ընդ որում ` շտապօգնության մեքենայի պատուհաններից ծածանվում է ոչ միայն ՀՀ, այլ նաև «Դուխով» գրառմամբ դրոշ:
«Շտապբուժօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ շտապօգնությունը հերթապահություն է իրականացնում` ինչպես ցանկացած նման երթերի ժամանակ: «Մի տղա մոտեցել ու դրոշը տեղադրել է, որը հետագայում մեր աշխատակիցների կողմից հեռացվել է, քանի որ շտապօգնությունը ոչ թե երթի է մասնակցում, այլ իր աշխատանքն է կատարում»,-ասաց նա: