կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-23 15:23
Քաղաքական

ՀՀԿ-ն 20 տարում այնքան բան է արել, որ հնարավոր է չկարողանա փողոցով քայլել, դրա պատասխանատուն է՞լ եմ ես. Փաշինյան

ՀՀԿ-ն 20 տարում այնքան բան է արել, որ հնարավոր է չկարողանա փողոցով քայլել, դրա պատասխանատուն է՞լ եմ ես. Փաշինյան

Իմ նախընտրական քարոզչությունը սկսել եմ 2007 թվականից և այն չի ավարտվելու այքան ժամանակ, քանի դեռ ես քաղաքական գործունեությամբ եմ զբաղվում. լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հարցին` ՀՀԿ-ն ահազանգում է, որ ՔՊ-ի կողմից ուղղորդումներ են եղել, մարդկանց չեն թողնում մտնել ՀՀԿ գրասենյակներ, ուղղորդում են` անդամակցելու ՔՊ-ին, իրենց համակիրներին «խորհուրդ են տալիս» հեռու մնալ ՀՀԿ շտաբներից, Փաշինյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն 20 տարի էնքան բան է արել, որ հնարավոր է չկարողանան փողոցով նույնիսկ քայլել, դրա պատասխանատուն է՞լ եմ ես»:

Հարցին` քաղաքական ուժերը բարձրաձայնում են քարոզարշավի անհավասար պայմանների մասին, ի վերջո, հավասար պայմաններ կստեղծվե՞ն, նա պատասխանեց. «Դե, արդեն անհավասար են պայմանները. քաղաքական ուժեր կան, որ կարող են փողոցում կանգնել ու քարոզչություն անել, քաղաքական ուժեր կան, որ չեն կարող դա անել, հիմա  ի՞նչ անենք, զոռով տանենք Հանրապետականին փողոցում կանգնեցնե՞նք»:

Փաշինյանը հավելեց, որ ոչ մի ապօրինի լծակ չի օգտագործվելու: