Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժողովրդի այն մտայնությունը, թե երկիրը ստեղծված վիճակից դուրս բերելու համար մեսիա կամ փրկիչ է պետք, գնալով խորանում է, ինչը, բնավ, չի նպաստում հասարակության քաղաքական մշակույթի զարգացմանը. «Երկիր մեդիա»-ի «Հարցեր՝ դաշնակցականներին» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը:
«Քաղաքակիրթ աշխարհը վաղուց անցել է այս փուլը, որ հրապարակում կանգնած մարդը կարող է 21-րդ դարում գոռալ առաջնորդի անունը: Այսօր ԱՄՆ-ում, Եվրոպայում ժողովուրդը դուրս չի գա հրապարակ և անձի անուն գոռա: Մեր հասարակությունը, 70 տարի քաղաքական կյանք չունենալով, մնացել է այդ ժամանակաշրջանի մակարդակին, իսկ 27 տարի նախորդ իշխանությունները որևէ քայլ չեն արել հասարակության գրագիտության ուղղությամբ»,- նշել է նա:
Ըստ Եսայանի՝ իշխանություն-ընդդիմություն գործողությունների հարթությունում ժողովուրդը չպետք է առաջնորդվի այն տրամադրությամբ, թե անձը որքան բարձր է գոռում կամ ինչ լոզունգ է հնչեցնում: «Կրկնում եմ՝ մենք մտածում ենք, որ «փրկիչը» կգա և մեզ լավ կյանք կտա, բայց այդպես չի լինում, որովհետև լավ կյանքի համար ժողովուրդները պայքարում են: Իսկ քաղաքական առաջնորդներն այդ սպասելիքը կազմակերպում են՝ մշակում ծրագրեր և դա հանձնում ժողովրդի դատին, քվե ստանալուց հետո էլ փորձում իրականացնել դրանք: Եթե ձախողում են ծրագրերի իրականացման մեջ, ապա այն փոխանցում են մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերին: Սա է քաղաքական կյանքի օրենքը քաղաքակիրթ երկրներում, որը ՀՀ-ում չկա: 27 տարի ժողովուրդն առաջնորդվում է փրկչի սպասումով և դրանով էլ անընդհատ խաբվում»,- ասել է Եսայանը: