|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյի Կորկովադո լեռան վրա գտնվող Փրկչի արձանը լուսավորվել է այնպես, որ այն կարծես թե բժշկի հագուստ է «կրում»։ Նմանօրինակ միջոցառում է իրականացվել՝ հաջակցություն առողջապահության ոլորտի աշխատակինցների. հայտնում է Yerkir.am-ը՝ ABC-ին հղումով։
Նշվում է՝ կազմակերպիչները նման ձևով իրենց երախտապարտությունն են հայտնել ամբողջ աշխարհի բժիշկներին: «Շնորհակալություն» բառը հուշարձանի վրա հայտնվել է մի քանի լեզուներով, այդ թվում՝ պորտուգալերեն, իսպաներեն, անգլերեն, գերմաներեն, իտալերեն, չինարեն, ֆրանսերեն, արաբերեն և ռուսերեն:
Բացի այդ, արձանը լուսավորվել է կորոնավիրուսային վարակից ամենաշատ տուժած երկրների ազգային դրոշների գույներով, դրանք են՝ ԱՄՆ-ն, Իսպանիան, Իտալիան և Չինաստանը, ինչպես նաև Բրազիլիան։