Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ վերջերս 4 զինծառայողի կյանք խլած` ՊՆ ավտոմեքենայի վթարի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել, ըստ որի` զինվորական ծառայությունից ազատվում են իրենց պարտականություններում թերացած մի շարք սպաներ:
«ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը վերջին դեպքի կապակցությամբ։
Զինվորական Ծառայությունից ազատել
1. 1ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ.
2. ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ.Ա.
3. ՀՀ ՊՆ N զորամասի 4րդ զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Կապիտան Շ. Ա.
4. ՀՀ ՊՆ N զորամասի 4 զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար մայոր Ս.Բ.
Նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին:
1. ՀՀ ՊՆ N զորամասի տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար ավագ լետենանտ Ս.Թ.
2. ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային տեխնիկայի և զրահատանկային ծառայության պետ Մայոր Գ.Չ.
Խիստ նկատողություն
1. ՀՀ ՊՆ N զորամասի նախկին տեխնիկական մասի պետ-հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Շ.
2. ՀՀ ՊՆ N զորամասի տեխնիկական մասի պետռհրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապե Պ. Ա.
Նկատողություն
1. ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար գնդապետ Ե. Գ.
Հիշեցում. Այս պատիժները որևէ մեկին չեն ազատում քրեական հնարավոր պատասխանատվությունից»,- գրել է Հովհաննիսյանը: