Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ Կուրբան-Բայրամի տոնակատարությունից հետ կառավարությունը կսկսի մշակել մի օրինագիծ, որը հնարավորություն կտա պոտենցիալ զինակոչիկներին որոշակի գումարի դիմաց չծառայել բանակում. տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները:
«Օրինագիծը մանրամասն կմշակվի եւ կներկայացվի վարչապետ Էրդողանին»,- ասել է նախարարը:
Թուրքական խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեկը նույնպես կողմ է օրինագծին: «Բոլոր քաղաքական կուսակցություններն այդ որոշմանը դրական են վերաբերվում»,- հայտարարել է նա:
Զինապարտության հարցը լայնորեն քննարկվում է Թուրքիայում, քանի որ արդեն տասնյակ տարիներ երկիրը պայքար է մղում ահաբեկչության դեմ: Զինապարտ են համարվում բոլոր առողջ տղամարդիկ, իսկ ծառայության ժամկետը կախված է զինակոչիկի կրթության մակարդակից եւ զինված ուժերի կարիքներից:
Ներկայումս համալսարանների շրջանավարտները զորակոչվում են 6 ամիս ժամկետով` որպես շարքային, եւ մեկ տարով` որպես սպա: Ովքեր բակալավրի կոչում չունեն, պարտավոր են ծառայել 15 ամիս: