Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի առաջարկով Հայաստանի կառավարությունը երեկ պարտադիր զինվորական ծառայությունից ազատել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքաքականի անդամ Մուսա Դալգատի Մուրտազալիևին:
«Մուսա Դալգատի Մուրտազալիևը Եվրոպայի առաջնության մրցանակակիր է և պատրաստվում է 2015 թվականի աշխարհի առաջնությանը»,- հայտնել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը:
Wrestling.am-ի հաղորդմամբ, կառավարությունը լսելով առաջարկը՝ հունվարի 30-ին պարտադիր զինվորական ծառայությունից ազատել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մուսա Մուրտազալիևին (ծնված 1986 թ մայիսի 26-ին, բնակության վայրը՝ Երևան, Աբովյան 9):
Մուրտազալիևը հանդես է եկել 74 կգ և 84 կգ քաշային կարգում, հանդիսանում է 2011 -2014 թվականների Եվրոպայի առաջնությունների երկրորդ և երրորդ մրցանակակիր, միջազգային մրցաշարերի հաղթող:
Մուրտազալիևն ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի կազմում այժմ նախապատրաստվում է մասնակցելու 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերին, ինչպես նաև 2015 թվականի Եվրոպայի օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնությանը։ Նա հաշվառված է Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:
ՀՀ նախագահի 2010 թվականի հունվարի 18-ի ՆՀ 3-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել Մուսա Դալգատի Մուրտազալիևին: Նախագահի հիմնավորման համաձայն՝ Հայաստանի կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ մարզիկին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև 2014 թվականի ձմեռային զորակոչը: Քանի որ նրա 27 տարին լրանում է 2015 թվականի մայիսի 26-ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ազատել պարտադիր զինվորական ծառայությունից: