|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց միայն բացառիկ դեպքերում կրթության, գիտության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի ներդրում ունեցած անձանց ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։
Ըստ նախագծի արձանագրության՝ բացառիկ դեպքերը հետևյալներն են`
մշակույթի և արվեստի բնագավառներում գործունեության համար կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու և այդ բնագավառներում քաղաքացու կողմից, կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշման համաձայն, նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքները,
սպորտի բնագավառում գործունեության համար կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու և այդ բնագավառում քաղաքացու կողմից, կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման համաձայն, նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքները,
գիտական աստիճան ունեցող քաղաքացուն կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու և քաղաքացու կողմից օրենքով սահմանված գիտական ու գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվելու հանգամանքները:
Նշվում է նաև, որ քաղաքացին պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է կառավարության որոշմամբ` կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում պետական լիազոր մարմնի ներկայացմամբ: