|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Փաստ» օրաթերթը գրում է
Թերթի տեղեկություններով՝ իշխանությունները հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված լուրջ «տասովկեքի» մեջ են։ Մասնավորաբար, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, այս օրերին ՊԵԿ-ում կադրեր են ընտրում առաջիկայում Մարգարայում բացվող անցակետում համապատասխան ադմինիստրացիա ապահովելու նպատակով։
Մենք տեղեկություն ունենք, որ արդեն իսկ ընտրվել է անցակետի ապագա պետը, որն էլ զբաղվում է կադրերի «քաստինգով»։ Հասկանալի պատճառներով իշխանությունը այս անցակետի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունի և փորձում է մաքսիմալ «սվոյ» և վստահելի կադրեր ունենալ։
Թերթի տեղեկություններով, արդեն իսկ սկսված է անցակետը կահավորելու գույքի ու պարագաների գնման գործընթացը: Կան նաև տեղեկություններ, որ տեղում որոշակի շինաշխատանքներ են իրականացվում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում