կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-15 22:15
Աշխարհ

Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ հայտնի աստղերը օգտագործում են ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորհրդանշող գույնի երանգը

Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ հայտնի աստղերը օգտագործում են ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորհրդանշող գույնի երանգը:

Դերասանուհի Միլի Բոբի Բրաունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ Օրլանդո Բլումի, Լիամ Նիսոնի, Լիլի Սինգհի, ինչպես նաև՝ երգչուհի Դուա Լիպայի և Blue Man Group-ի հետ համատեղ հանդես են գալիս ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր տեսահոլովակում, որ նվիրված է նոյեմբերի 20-ին նշվող Երեխաների համաշխարհային օրվան:

Կարճ տեսանյութը ցույց է տալիս 14-ամյա աստղին, ով խորհրդանշական կերպով փոխել է իր անունը Միլի Բոբի «Կապույտի» և ղեկավարում է աշխարհը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գույնով ներկելու գործողությունը: Երիտասարդ օգնականների թիմի հետ միասին Միլին կոչ է անում իր գործընկեր ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններին և համակիրներին միանալ նրան՝ կրելով կամ այլ կերպ օգտագործելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի գույնը` դրանով իրենց աջակցությունը հայտնելու երեխաների իրավունքներին:

«Երեխաների համաշխարհային օրը ուրախ օր է լուրջ ուղերձով», - նշել է Միլի Բոբի Բրաունը «Օր, երբ բոլոր երեխաներին կոչ է արվում խոսել իրենց անհանգստացնող հարցերի մասին, ինչպիսիք են կրթությունը, սովորելու և խաղալու համար անվտանգ միջավայրը: Օգտագործելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի գույնը՝ մենք պահանջում ենք, որ աշխարհն ավելի վառ ապագա ստեղծի երեխաների համար»:

Սցենարով հեռուստադիտողների առջև հայտնվում են աստղեր, որոնք արձագանքում են Միլիի զանգին՝ իրենց առօրյայից չկտրվելով: Լիամ Նիսոնը պատրաստում է կապույտ թխվածքաբլիթներ, օգտագործելով իր «Առևանգված» (Taken) ֆիլմի հայտնի դրվագի խոսքերը: Դուա Լիպան ձայնագրման ստուդիայում ձայնագրում է իր միջազգային «Be the One» հիթը` տեսանյութում առկա կարմիրը կապույտ դարձնելով: Օրլանդո Բլումն աշխատում է նոր ֆիլմի վրա վերափոխված անունով՝ Օրլանդո «Կապույտ» (Orlando Bluem), իսկ Լիլի Սինգհը տանը պատրաստում է «կապույտ միաեղջուր» սմուզիներ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշում է Երեխաների համաշխարհային օրը ամեն տարի նոյեմբերի 20-ին՝ դրանով տոնելով «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման տարեդարձը: Այս օրը ՅՈՒՆԻՍԵՖ-ը իրազեկում և անհրաժեշտ միջոցներ է հավաքագրում միլիոնավոր երեխաների համար, ովքեր դպրոց չեն հաճախում, անպաշտպան են և տեղահանված:

Այս տարի ՅՈՒՆԻՍԵՖ -ը հրավիրում է հանրությանը միանալ առցանց ստորագրահավաքին՝ կոչ անելով աշխարհի առաջնորդներին՝ հանձն առնել իրացնելու բոլոր երեխաների իրավունքները այս և ապագա սերունդների համար և հորդորելով նրանց կրել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գույնը կամ կապույտ գույնով ինչ-որ գործողություն անել հանուն երեխաների իրավունքների: