|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնի կատուն՝ Ֆրեան, կասկածվում է լրտեսության մեջ. հայտնում է Лента ру-ն` վկայակոչելով The Daily Mail-ը: Ըստ կառավարական թաղամասի ներկայացուցիչների` կատվի վարքում ինչ-որ առեղծվածային բաներ կան:
Ֆրեայի կենսագրությունում առավել կասկածելի է համարվում է այն, որ վերջինս առեղծվածային անհետացել էր 2009-ին և հայտնվել միայն 2011-ին, երբ նախարարն արդեն տեղափոխվել էր Դաունինգ Սթրիթ: Որոշ քննադատների կարծիքով` Ֆրեային կարող էին հավաքագրել չինացի լրտեսները` կենդանու մեջ տեղադրելով գաղտնի սարք:
Ֆրեայի կյանքի երկրորդ կասկածելի դրվագն իր վարքագիծն է: Բանն այն է, որ, ի տարբերություն վարչապետ Դևիդ Քեմերոնի կատվի` Լարիի, որն իր ժամանակի մեծ մասը անգործ թափառում է, Ֆրեան շրջում է Ուայթհոլլի շինություններով, ներկա գտնվում զորավարժություններին, ինչպես նաև ժամանակ է անցկացնում կառավարական շենքի դիմացի սրճարաններում: