|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաջորդ շաբաթ կայցելի Բելառուս. հայտնում է Белта-ն:
«Այդ մասին խոսվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լաթիֆ Գանդիլովի հանդիպման ժամանակ»,- նշում է գործակալությունը:
Հաղորդվում է, որ 2006-2016 թվականներին Ադրբեջանի և Բելառուսի նախագահները 4 անգամ փոխադարձ պաշտոնական այցեր են կատարել:
«Բելառուսը և Ադրբեջանը փոխադարձ աջակցություն են ցուցաբերում միմյանց միջազգային հարթակում երկու երկրների համար առանցքային հարցերում»,- ընդգծվում է տեղեկատվությունում: