|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի` 2009-2010 թվականներին հրատարակված «Կանչ», «Լակոտը», «Ընդհատում», «Разорванное время» գրքերի շնորհանդեսը, որին ներկա էին արվեստագետներ, դերասաններ, գրողներ:
Բոլորի կարծիքով` Սոս Սարգսյանը ոչ միայն մեծատաղանդ դերասան է, այլ նաեւ հիանալի գրող: Իսկ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը բազմաթիվ դրվատանքի խոսքերից հետո նաեւ նշեց, որ միությունը Սոս Սարգսյանին ընտրել է իր պատվավոր անդամ:
Գրքերում մեծ դերասանի հիշողություններն են Հայաստանի, ընկերների, արվեստագետների մասին: «Սովից եւ ցրտից ավելի կործանարար է հոգեւոր աղքատությունը»,- գրում է Սոս Սարգսյանը եւ շարունակում ստեղծագործել, այսուհետ նաեւ` գրականության ասպարեզում: