Ռուսաստանը հեռու է այն բանից, որ միջամտի խոշոր հակամարտություններին, և մտադիր չէ դա անել: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է Սելիգերում ընթացող երիտասարդական ֆորումի ժամանակ. հայտնում է Россия Сегодня-ն:
«Կարծում եմ՝ ներկայումս ոչ ոքի մտքով չի անցնի Ռուսաստանի հետ լայնածավալ հակամարտություն հրահրել: Մեր գործընկերները պետք է հասկանան, որ «Ռուսաստանի հետ ավելի լավ է գործ չունենալ»»,- նշել է Պուտինը: