Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում բացվել է Ամերիկայի հայկական թանգարանը, որտեղ ցուցադրվում են Հայոց ցեղասպանության ժամանակներից պահպանված իրեր:
Ըստ Boston Globe-ի`, թանգարանի բացումը նախատեսված է նոյեմբերի 15-ին։ Բացման պաշտոնական արարողությանը հյուրերը կարող են վայելել նաև հայազգի թավջութակահարուհի Քեյթ Կայայանի կատարումը։
Թանգարանի հավաքածուի մեջ կընդգրկվեն ավելի քան 5000 հինավուրց եւ միջնադարյան հայկական մետաղադրամներ, ավելի քան 3000 գործվածքներ, կրոնական, կավե միջնադարյան զարդանախշերով առարկաներ:
Ներկայումս շենքը վերանորոգման փուլում է, իսկ թանգարանի դիզայնն իրականացնում է հանրահայտ ճարտարապետ Վիրջինիա Դուրուտին։
Ցուցահանդեսում կներկայացվի միջնադարյան մասունք՝ մետաղյա ձեռք, որը հաջողվել է փրկել Ցեղասպանության ժամանակ։ Այն թանգարանին է նվիրել Աղավնի Դեմիրճյանը։ Նրա խոսքով`մետաղյա ձեռքը կոտորածից փախած երկու կանայք են 1916 թ․ փոխանցել իր մորը, որ պահպանի այն։ Նա էլ իր հետ բերել է ԱՄՆ և պահպանել տաճարի գերեզմանատանը։ Մոր մահից հետո Դեմիրճյանը որոշել է մասունքը թանգարանին նվիրաբերել։
Թանգարանի գլխավոր տնօրեն Ջենիֆեր Լիսթոն Մանսոնն ընդգծել է ցուցահանդեսի կարևորությունը՝ հիշեցնելով, թե քանի մարդ է ստիպված եղել լքել հայրենիքը։