Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թիվը որոշվում է՝ ելնելով տեղում տիրող իրավիճակից, նրանք նպաստում են Ղարաբաղի և Բաքվի միջև երկխոսության հաստատմանը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր խաղաղապահներն այժմ հեշտացնում են շփումները Ղարաբաղի ներկայացուցիչների և Ադրբեջանի պաշտոնյաների միջև: Մեր խաղաղապահները ներկա են այնտեղ՝ ելնելով այն փաստից, որ նրանց դերը կարևոր է վստահություն ձևավորելու համար, որպեսզի ղարաբաղցիները, հատկապես սկզբում, իրենց ապահով զգան», – ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
«Որքա՞ն ժամանակ կպահանջվի, որքա՞ն խաղաղապահ կպահանջվի, սա այն հարցն է, որը որոշվում է տեղում»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքոց ռազմական ագրեսիա է սկսել Արցախում՝ դա անվանելով «տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ»՝ սահմանադրական կարգը վերականգնելու համար։ Մեկ օր անց ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի մասին, հրադադարի պայմանների թվում նախանշվել է, մասնավորապես, Պաշտպանության բանակի զինաթափումը և ծանր տեխնիկայի դուրսբերումն Արցախից։ Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի Եվլախ քաղաքում՝ Ստեփանակերտից 100 կիլոմետր հյուսիս-արևելք, տեղի է ունեցել Արցախի ներկայացուցիչների հանդիպումը Ադրբեջանի պատվիրակության հետ։