Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նավթի համաշխարհային գները բարձրացել են ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային բախման հնարավոր կարգավորման դրական ազդակների պայմաններում: Այս մասին գրում է Regnum-ը:
Սակայն, առաջիկա մի քանի տարիների ընթացքում նավթի պահանջարկը կարող է զգալիորեն նվազել, քանի որ երկարաժամկետ առևտրային պատերազմի հետևանքները տնտեսության վրա դեռևս բացասական ազդեցություն ունեն: Եվ տնտեսությունը կվերականգնվի դանդաղ տեմպերով:
Մինչև 2024 թվականը նավթի պահանջարկը կարող է հասնել մինչև 32,8 միլիոն բարել մեկ օրվա համար, ինչը զգալիորեն պակաս է, քան ՕՊԵԿ-ի (Նավթ արտադրող երկրների կազմակերպության) կողմից նախնական կանխատեսումների, որոնք կազմում էին օրական 35 միլիոն բարել:
Հաշվի առնելով այս ցուցանիշները՝ նավթի հետագա նվազած պահանջարկն արդեն հաշվի է առնվում նավթի ներկայիս գների հաշվարկի ժամանակ, սակայն ՕՊԵԿ-ի կողմից քվոտաների վերանայման հարցը մնում է բաց:
Նավթի գները դեռևս ապավինում են աշխարհաքաղաքական իրավիճակին, ինչպես նաև ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության հրապարակված տվյալներին: Նոյեմբերի 7-ին նավթի համաշխարհային գները նվազել են: WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,09 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 56,30 դոլար: Brent տեսակի նավթի hունվարյան ֆյուչերսները նվազել են 0.10 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 61,68 դոլար: