կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-29 13:14
Հասարակություն

Այսօր ստերի բացահայտման օր է. առողջապահության նախարար

Այսօր ստերի բացահայտման օր է. առողջապահության նախարար

Այսօր ստերի բացահայտման օր է. լրագրողների հետ զրույցում մի շարք դեպքերին  իր անդրադառնալն այսպես բնութագրեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

Նա նշեց, որ Մասիվի ԲԿ-ի պաթանատոմիական մասնաշենքում, օրինակ, մի վարձակալ կար, որը 100 000 դրամով երկարատև տարիներ սգո ծառայություններ է մատուցել: Թորոսյանի խոսքով՝ իրեն մեղադրում են, որ իր ընկերոջն է տարածքն այժմ տալիս վարձակալության: «Մենք այդ տարածքը վարձով տվել ենք մեկ այլ ընկերության`5 մլն դրամով, ու հիմա նախկինում 100 000 դրամ տվողը մեզ տեռորի է ենթարկում ու ասում, թե ինչու ենք մենք նրան այնտեղից հանել: Եվ սա այն դեպքում, երբ Մասիվի հիվանդանոցը ֆինանսական խնդիրներ ունի, քանի որ այլևս հավելագրումներ չի կարողանում կատարել ու պետք է իրեն պահի»,-ասաց Թորոսյանը:

Խոսելով հիվանդանոցի կադրային շարժի մասին՝ նա հավաստիացրեց, որ մինչ օրս ոչ մի կրճատում չի եղել, սակայն եղել է պայմանագրային հարաբերությունների ճշտում: «Անհասկանալի է, թե մինչ օրս ամեն ինչ ինչի հիման վրա է եղել: Մարդկանց հետ կնքվում են նոր պայմանագրեր, և եթե կարիք լինի կրճատումների, իհարկե, դրանք կլինեն: Սակայն որևէ մասսայական կրճատում չի եղել մինչ օրս»,- ասաց Թորոսյանը: