կարևոր
4924 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-30 11:05
Հասարակություն

Այսքանը՝ ՔՊ-ի ստերի մասին, որ իմանաք․ Գեղամ Նազարյան

«Երեկ երեկոյան «Հայկական ժամանակ» թերթի հոդվածագիրը նշել էր, որ Գեղամ Նազարյանը ստում է և Կիրանցի բնակիչների հետ հանդիպման ժամանակ չի հնչել միտք, թե սահմանը կարող է անցնել գյուղի կենտրոնով»,-այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով երեկ Փաշինյանի և Կիրանցի բնակիչների հանդիպումից հետո իր հնչեցրած մտքերին։

«Գեղամ Նազարյանը երբեք չի ստում, գյուղի կենտրոնն այնտեղ է, որտեղ գտնվում է գյուղի եկեղեցին, դպրոցը, կալն ու գրասենյակը։ Գյուղացիների պահանջը մեկն է՝ իրենց օրինական պատկանող ոչ մի թիզ հող չհանձնել հարևան պետությանը։ Չի կարելի տասնամյակներով սահմանին բնակվող ու սահմանը պահող մարդկանց հոգեբանական կտտանքների ենթարկել»,-ասաց է Գեղամ Նազարյանը։
 

Մանրամասն՝ տեսանյութում։