կարևոր
2785 դիտում, 3 ամիս առաջ - 2024-06-28 19:36
Հասարակություն

Սյունիք ենք եկել ստերի հետևից. Բագրատ Սրբազանը հանդիպում է մեղրեցիների հետ

Խաբեություն ու սուտ է, ճանապարհները ահավոր վատ են: Այս մասին Մեղրիում լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Եթե սա միջպետական ճանապարհ է, մանավանդ մեծ բեռների տեղափոխման համար, իր հասանելիությունը, մատչելիությունը զրոյական աստիճանի վրա է: Էդ բեռները, որ գալիս են, ինձ թվում է ստիպված են գալիս: Պետք է չափել՝ Իրանից եկող բեռների ծավալը նու՞յնն է մնացել»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ զգացողություններ ունի Սյունիքում, Բագրատ Սրբազանն ասաց  որ սուտը ամեն տեղ է մեր երկրում եւ եկել են ստերի հետեւից:

«Որ ասում եմ ամեն տեղ սուտն է, ամեն ինչի մեջ սուտն է` պատկեր, խաբեություն, նկար, համացանց, զոռով բերեն երկու հոգու ժպտացնեն, որ մեր կյանքը ինչ լավն է, եւ պետք է սրա մասին ամեն տեղ խոսել: Հիմա ճշմարտությունը գնում է ստի հետեւից»,-ասաց նա:

 

Հիշեցնենք, որ «Սրբազան պայքարը» երեք հայտնեց, որ եռօրյա այց է լինելու Սյունիքի մարզում։ Բագրատ Սրբազանի այցը Սյունիք մեկնարկել է այսօր առավոտյան: 

Ավելին՝ տեսանյութում: