|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՀՀ մշակույթի նախարարությունում անցկացվել է խորհրդակցություն «Երաժշտական և արվեստի դպրոցների ազգային, լարային և փողային նվագարանների գծով ուսուցում ծրագրի» դիտանցման վերլուծության շուրջ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
ՀՀ մշակույթի նախարարի հանձնարարականի համաձայն` ստեղծված աշխատանքային խմբի կողմից 2011թ. ապրիլ-հունիս ամիսներին իրականացվել էին բազմակողմանի ուսումնասիրություններ, որոնց արդյունքների վերլուծության շուրջ կազմակերպվել է խորհրդակցություն:
Քննարկվել են երաժշտական և արվեստի դպրոցների մանկավարժների կարգավիճակի, նրանց վերապատրաստման, հազվագյուտ գործիքների մասսայականացման հարցերը:
Խորհրդակցության մասնակիցներն անդրադարձել են նաև սահմանամերձ և բարձրլեռնային շրջանների համար պետպատվերի տրամադրման, կոնսերվատորիայում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նպատակային պետպատվերի տեղադրման, ինչպես նաև առկա օրենսդրական դաշտի կարգավորման անհրաժեշտության խնդիրներին: