կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-23 12:15
Քաղաքական

Իմ նկատմամբ հետապնդում է եղել, բայց ես այդ պատճառով Հայաստանը չեմ լքել. Վահե Գրիգորյան

Իմ նկատմամբ հետապնդում է եղել, բայց ես այդ պատճառով Հայաստանը չեմ լքել. Վահե Գրիգորյան

Հայտնել ենք, որ ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավորի անդամ ընտրելու հարցը: Թեկնածուն ՀՀ նախագահի կողմից առաջարկված Վահե Գրիգորյանն է:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգանավոր Հովիկ Աղազարյանը հարցեր ուղղեց ՍԴ դատավորի թեկնածուին: «2013-ից ապրում և աշխատում եք Միացյալ Թագավորությունում, ի՞նչ հանգամանքներում և ի՞նչ դրդապատճառով է եղել դա, որտե՞ղ է ձեր ընտանիքն ապրում, և ինչ քաղաքացիություն ունեք»,- հարցրեց նա:

Գրիգորյանը պատասխանեց, որ ՀՀ քաղաքացի է և միշտ եղել է ՀՀ քաղաքացի: «Կներեք` ես ունեցել եմ նաև Սովետական միության քաղաքացիություն և դրանից հետո եղել եմ միայն ՀՀ քաղաքացի»,- ասաց նա:

Գրիգորյանը նաև նշեց, որ 2013-ից Լոնդոն է տեղափոխվել՝ աշխատելու Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնում: «Մենք ստրատեգիական դատավարություններ ենք իրականացրել: Ցավում եմ, որ իմ փաստաթղթերը ԱԺ կայքում մինչև այսօր առավոտյան դեռ տեղադրված չէին: Հուսով եմ` դա տեխնիկական խնդիր է: Ես մանրամասն ներկայացրել եմ»,- ասաց նա:

Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ իր նկատմամբ ակնհայտ հետապնդում է եղել: «Այդ ժամանակ իմ նկատմամբ ակնհայտ հետապնդում է եղել, բայց ես Հայաստանը չեմ լքել այդ պատճառով, ես մնացել եմ մինչև վերջ: Ես լքել եմ Հայաստանը արդարացման որոշումը ստանալուց հետո: Ես խորապես համոզված եմ եղել, որ ՀՀ-ում իմ մասնագիտական զարգացման ասպարեզը խիստ սահմանափակ է լինելու: Բոլորդ գիտեք կոնկրետ պատճառները: Ես իրավաբան եմ,և այս մասնագիտության տեր մարդկանց համար իրենց մասնագիտությունը զարգացնելու համար իրավունքի և քաղաքականության եզրերը շատ թափանցիկ են, մենք շատ ժամանակ մտնում ենք քաղաքականություն: Ես այն ժամանակ ՀՀ-ն լքել եմ այդ պատճառով: Ես ինձ ինչ-որ չափով մեղավոր չեմ համարել, որովհետեւ մտածել եմ, որ ես չեմ մեղավոր եղած իրավիճակի համար: Ներկայումս որևէ մեկը նույն պատճառով ՀՀ-ն լքելու դեպքում ես ինձ մեղավոր կհամարեմ, որովհետև հիմա տեսնում եմ, որ իրական հնարավորություն կա փոփոխություն անելու, իրավիճակը փոխելու»,- ընդգծեց նա:

Գրիգորյանը նշեց նաև, որ ընտանիքի հետ 2018-ի մայիսին վերջնականապես մշտական բնակության է վերադարձել Հայաստան: