Միասին կարող ենք
կարևոր
1123 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-25 15:47
Հասարակություն

Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան

Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանը գրում է․

«Իրավագիտության և օրինականության հերթական հակառեկորդը։

Նախորդ տարի Ինձ թվում էր, որ Արծվիկ Մինասյանն աշխարհի, այդ թվում և ՀՀ պատմության մեջ միակ մարդն է, ում մեղադրանք են առաջադրում պետական և համայնքային բյուջե մուտքերն ավելացնելու, հողամասերի ինքնակամ զավթումները վերացնելու, ինչպես նաև էկոհանակարգերին հասցվող վնասը և ապօրինի տիրապետումներն դադարեցնելու փորձի համար։

Սակայն այսօր արդեն պարզվեց, որ նախորդ տարվա հակառեկորդը գերազանցվել է. հիմա էլ Իշխան Սաղաթելյանի են, ըստ էության, մեղադրանք առաջադրել (շրջանցելով վերջինիս պատգամավորական անձեռնմխելիությունը) հայտարարագիր ներկայացնելու համար։

Այլևս չեմ զարմանա, որ դաշնակցականների դեմ արշավը հասնի նրան, որ Հայաստանի հիմնադիր, դաշնակցական Սարգիս Հովհաննիսյանին (Արամ Մանուկյանի իրական անուն-ազգանունը) էլ հետմահու մեղադրանք առաջադրվի Հայաստանի Հանրապետությունը հիմնելու համար»։