| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Էրեբունի-Երևան 2800» միջոցառման մասնակից օտարերկրյա պատվիրակությունների ներկայացուցիչները այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Պատվիրակության անդամները մասնակցելու են Երևանի 2800-ամյակին նվիրված տոնական և էքսկուրսիոն միջոցառումներին, այդ թվում՝ հոկտեմբերի 21-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք գալա համերգին:
«Երևան են ժամանել 10 երկրներից 15 պատվիրակություն: Հիմնականում նրանք մեր գործընկեր, քույր քաղաքներից են: Կան քաղաքապետներ, քաղաքային իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր արդեն երեկվանից մասնակցում են մայրաքաղաքի տոնին նվիրված միջոցառումներին: Ավանդապես մենք մեկնարկում ենք առավոտյան մեր հարգանքի տուրքը մատուցելով Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Կարծում եմ՝ սա նաև քաղաքական մեծ նշանակություն ունի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը:
Դավիթ Գևորգյանը կարևորեց, որ պատվիրակությունների Երևանում գտնվելը լավ է առիթ է նաև երկկողմ հարաբերությունները զարգացնելու, պաշտոնական հանդիպումներ վարելու համար:
Պատվիրակությունները ժամանել են Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հորդանանից, Լիտվիայից, Լատվիայից, Էստոնիայից, Գերմանիայից, Լիբանանից և այլ երկրներից:
Նախատեսվում է նրանց այցը, մասնավորապես, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Երևանի կոնյակի գործարան: