|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունները ձեռնամուխ եղան կոռուպցիոն տարբեր պատմությունների բացահայտման. հիշում եք՝ եղան աղմկահարույց ձերբակալություններ ու կալանավորումներ` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյան, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյան, «Երեւան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյան եւ այսպես շարունակ: Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանին ու նրա զավակներին մեղադրանք առաջադրվեց, նաեւ մյուս եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդին կալանավորվեց, մյուսը հետախուզման մեջ է:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այսքանից հետո կալանքի տակ շարունակում է մնալ միայն գեներալ Մանվել Գրիգորյանը, իսկ ահա մյուս կալանավորվածները կամ ձերբակալվածներն ազատ են արձակվել, փոխվել է նրանց խափանման միջոցը: Ու հետաքրքիրն այն է, որ երեք-չորս ամիս անց դեռեւս որեւէ քրեական գործի նախաքննություն չի ավարտվել, այն դատարան չի ուղարկվել: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ»: