Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ավագանու ընտրություններում ԿԸՀ-ն լիարժեք ծավալով ապահովել է բոլոր ընտրական գործընթացների նկատմամբ առավելագույն թափանցիկություն. հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Իսկ թե ինչպե՞ս կբաշխվեն նոր ավագանու մանդատները, նա պարզաբանեց. «Մանդատների բաշխումը իրականացվում է այն ուժերի միջև, որոնք ստացել են կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարը` կուսակցությունների դեպքում` 6, դաշինքների պարագայում` 8 տոկոս կողմ քվե»:
Մուկուչյանը հայտնեց, որ եթե այդ ձայները ստացել է երեքից պակաս ուժ, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն ձայներ ստացած 3 ուժեր: «Իսկ թե այդ ուժերից յուրաքանչյուրի ստացած կոնկրետ մանդատները ինչպիսին կարող են լինել, թվերը հրապարակված են, բանաձևը շատ պարզ է, յուրաքանչյուրը կարող է հաշվել: ԿԸՀ-ն ձեռնպահ կմնա այս փուլում որոշակի հաշվարկներ ներկայացնելուց»,- նշեց նա:
ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ ընտրություններից հետո 7-րդ օրը (սեպտեմբերի 30-ին) կիրականացվի արդյունքների վերջնական ամփոփում:
Ինչ վերաբերում է ընտրողների մասնակցությանը, Մուկուչյանը նշեց, որ բավականին ակտիվ մասնակցություն է եղել: «Առավոտյան պասիվ է եղել մասնակցությունը, բայց, արդեն կեսօրից սկսած, ակտիվացել է»,- ասաց նա:
ԿԸՀ նախագահը հայտնեց, որ հանձնաժողովն ընդունել է որոշում` քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները կսկանավորվեն և կհրապարակվեն: «Դա բոլորին հնարավորություն կտա հետևելու և ինչ-որ անճշտություններ կամ կեղծ ստորագրություններ հայտնաբերելու պայմաններում ներկայացնել դիմումներ»,- ասաց նա: