կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-19 10:00
Աշխարհ

Պուտինը նշել է Իլ-20-ի խոցման պատճառը

Պուտինը նշել է Իլ-20-ի խոցման պատճառը

Սիրիայում ռուսական Իլ-20-ի կործանման պատճառն այն էր, որ չի պահպանվել վտանգավոր միջադեպերի կանխման վերաբերյալ ռուս-իսրայելական պայմանավորվածությունը: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին, ով զանգահարել էր նրան և ցավակցություն հայտնել. հայտնում է Կրեմլի կայքը:

«ՌԴ նախագահը կոչ է արել իսրայելական կողմին` այսուհետ թույլ չտալ նման իրավիճակների կրկնություն»,- ասվում է հաղորդագրությունում:

Կրեմլը նաև հաստատել է, որ Նեթանյահուն խոստացել է Մոսկվա ուղարկել Իսրայելի ՌՕՈՒ հրամանատարին, ով պետք է ռուսական կողմին տեղեկատվություն տրամադրի իսրայելական ավիացիայի գործողությունների մասին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայում, իսկ սիրիական ուժերը պաշտպանվելիս խոցել են ռուսական Իլ-20-ը, որը եղել է դեպքի վայրից ոչ հեռու: Զոհվել է 15 զինվոր:

Հավելենք նաև, որ կատարվածը բուռն քննարկումների առիթ է դարձել, որոշ փորձագետները կոչ են անում ընդհանրապես խզել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ և զարմանում, որ Նեթանյահուն ներողութուն չի խնդրել կատարվածի համար: