կարևոր
1381 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-07-07 12:36
Հասարակություն

Արծվիկ Մինասյանին մեղսագրում եք մի արարք, որը չի արել, արդար չէ, էս գործը ջուր է․ Արման Ղազարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը նշում է, որ Արծվիկ Մինասյանի դեմ հարուցված քրեական գործը անարդար է և ունի քաղաքական ենթատեքստ։ Նրա խոսքով՝ հողատարածքը վարձակալության տրամադրելուց հետո այն անցել է համալիր փորձաքննություն, որի շրջանակում բոլոր համապատասխան գերատեսչությունները ներկայացրել են իրենց կարծիքները՝ դրական կամ բացասական եզրակացություններով։

Պատգամավորը ընդգծել է, որ համայնքի ղեկավարը, այդ թվում՝ Արծվիկ Մինասյանը, չի ունեցել ինքնակամ շինությունները քանդելու լիազորություն։ 

Արման Ղազարյանը նաև պնդել է, որ մրցույթը, որի շուրջ ծագել է մեղադրանքը, իրականացվել է կառավարության հաստատած կարգով, և այն անվավեր ճանաչելու հիմքերը իրավական չեն։ Նա քննադատել է իրավապահ մարմիններին՝ գործը ութ տարի չքննելու, այնուհետև ուշացումով քաղաքական շահարկման վերածելու համար։

Մանրամասն՝ տեսանյութում։