|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Հովհաննես Քոչարյանի՝ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատվելու պատճառներին:
Նա «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ ազատման պատճառը եղել է Քոչարյանի կողմից քաղաքական հայտարարություն անելը:
«Վարչապետը բազմիցս նշել է, որ Ոստիկանության, Զինված ուժերի ծառայողները պետք է զերծ մնան քաղաքականությունից և չանեն հայտարարություններ, որոնք ունեն քաղաքական բնույթ: Ոստիկանության ղեկավարման ձևը քաղաքական հարց է»,- ընդգծեց վարչապետի մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Հովհաննես Քոչարյանը նշել էր, որ բացասաբար է վերաբերվում ոստիկանության եւ ԱԱԾ պետերի վերաբերյալ օրինագծում առաջարկվող փոփոխությանը, ըստ որի նշված կառույցների ղեկավարների պաշտոնները քաղաքական են դառնում։