|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սեպտեմբերի 13-ին «Շանթ-2018» եռօրյա ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարային ամփոփիչ զարգացումներն է ներկայացրել ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ – ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը ևս մեկ անգամ անդրադարձ է կատարել այն հիմնական նպատակներին, խնդիրներին ու առանձնահատկություններին, որոնք դրված էին զորավարժությունների հիմքում, հավաստիացնելով, որ պայմանական պատերազմին ներգրավված բոլոր օղակները, պետական և ռազմական կառավարման մարմինները, խաղարկման խմբերի մասնակից զինծառայողները բարձր մակարդակով կատարել են իրենց առջև դրված խնդիրները։
Զորավարժության շրջանակում ծավալվել է արդյունավետ փոխգործակցություն պետական կառավարման համակարգի բոլոր օղակների միջև, իրապես ստուգվել և գնահատվել են ղեկավար մարմինների կարողությունները։
Արդյունքում առավելապես իրականությանը համապատասխանեցված պայմանական պատերազմի սցենարային զարգացումների և նախնական արդյունքների հիման վրա մատնանշվել են այն հիմնական բացթողումներն ու աշխատանքային ուղղությունները, որոնց առնչությամբ կկայացվեն համապատասխան եզրակացություններ: