Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԼՂՀ-ում մեկնարկել է պաշտպանական կարեւորության հերթական հրամանատարաշտաբային զորավարժությունը, որին, բացի Պաշտպանության բանակից, մասնակցում է նաեւ Արցախի ուժային, առողջապահական եւ ռազմական նշանակության բոլոր գերատեսչություններն ու հանրապետության զորահավաքային ռեսուրսը:
Զորավարժությունը կտեւի մինչեւ փետրվարի 19-ը:
Ինչպես հայտնում են ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնից, աննախադեպ ծավալի ուժերի եւ միջոցների ներգրավմամբ անցկացվող զորախաղերի նպատական է կատարելագործել հանրապետությունում առկա ռազմական եւ թիկունքային ապահովման ներուժի մարտական կիրառման հնարավորությունները, բարձրացնել զորավարժությանը մասնակից անձնակազմի մարտական պատրաստությունն ու պատրաստականությունը, պարզորոշել ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ԼՂՀ Պաշտպանության բանակի, ոստիկանության, արտակարգ իրավիճակների վարչության, ազգային անվտանգության ծառայության, առողջապահության եւ ռազմական կարեւորության մյուս ոլորտների պատրաստությունն ու փոխհամագործակցության աստիճանը:
Զորավարժությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հանրապետական ու տարածքային զինկոմիսարիատների գործունեությանը, դրանց կողմից զորահավաքային ռեսուրսի հավաքագրման ու համալրման գործընթացին` ըստ զորամասերի եւ ստորաբաժանումների: